Վառելափայտի բաժանման եվս մեկ բարեգործական ձեռնարկ Գյումրիում. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրու տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Այսօր վառելափայտ տրմադրվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների և կրկին` վագոն-տնակներում գործող Գյումրու արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին:
Ավելացնենք, որ նախորդ երեք ամիսներին “Շիրակ կենտրոնը” արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել և Գյումրու անօթևան ու անապահով մոտ 100 առավել կարիքավոր ընտանիքների բաժանել է ավելի քան 1000 պարկ վառելափայտ: 
Վառելափայտի բաժանման հերթական բարեգործական ձեռնարկի և տնակային ավանների բնակիչների մասին առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս