«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին չի հաջողվում ձևավորել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն ցանկանում իրենց ներկայացուցիչն ունենալ այնտեղ` անիմաստ համարելով: Բանն այն է, որ այնտեղ «գերակշռում» են իշխող ՀՀԿ-ի պատգամավորները, դրա համար էլ մյուս խմբակցությունները չեն ցանկանում ձևական անդամներ նշանակել:
Արդյունքում մինչև այսօր հաշվիչ հանձնաժողովը ամբողջությամբ չի կազմավորվել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Աժ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց. «Դեռ չի ձեւավորվել հանձնաժողովը: Այժմ խմբակցություններից թեկնածուներ առաջարկելու փուլն է: Ոչ բոլորն են առաջադրել: ԱԺ նիստերի ընթացքում հարցին ԱԺ-ն կանդրառնա»: