Շարլ Ազնավուրը՝ Նարեկ Մակարյանի կատարման մասին. Տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է “Հայաստանի ձայնը” նախագծի 5-րդ գալահամերգի ժամանակ Նարեկ Մակարյանի կատարմանը և գրել.
“Dռcouvrez le talentueux chanteur Narek Makaryan candidat Ո The Voice Armռnie !!! Il chante Aznavour !” (“Բացահայտեևք Ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: “Հայաստանի ձայնի”ե թեկնածուներից, Ազնավուր է երգում”):
Նարեկ Մակարյանն իր հերթին Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Մեծագույն անակնկալ ինձ համար: Այնքան հուզված ու շփոթված եմ, որ չեմ կարող բառերով արտահայտել զգացումներս: Աշխարհահռչակ Մաեստրո Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի ձայնը նախագծի հինգերորդ գալահամերգի ժամանակ իմ կատարմանը՝ այն մեկնաբանելով այսպես՝ “Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: Հայաստանի ձայն-ի թեկնածուներից: Ազնավուր է երգում”: Խոստովանեմ՝ ինձ համար մեծագույն պատիվ է արժանանալ հանրահռչակ երգչի արձագանքին: Սա ինձ համար արդեն իսկ հաղթանակ է: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Մաեստրո”:
 




Լրահոս