
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Շինարարների և Արզումանյան փողոցների խաչմերուկի աղբամանի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Շինարարների փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մոտ, տոպրակի մեջ, հայտնաբերել է «Ստեշկին» ատրճանակ` փամփշտակալով, և 9 մմ տ/չ 16 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: