Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիը»` ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համագործակցությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատաժողով` նվիրված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարին:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ողջունելով մասնակիցների` ընդգծեց միջգերատեսչական համագործակցության կարևորությունը, առաջարկեց շարունակական դարձնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները և սերտորեն համագործակցել Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ազգային ծրագրի իրականցման գործընթացում:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին զեկույցներ ԱՀԿ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ռազմավարական ծրագրի, ՀՄԿ դեմ պայքարի ռազմավարության ներդրման գործում Միավորված Թագավորության փորձի, այլ թեմաներով:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հայաստանում ՀՄԿ դեմ պայքարի ռազմավարության իրականացման քայլերին:
Աշխատաժողովին մասնակցում էին ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի Հակամանրէային դեղերի դեմ պայքարի /ՀՄԿ/ ծրագրի ղեկավար Դանիլո Լո Ֆո Վոնգը, ԱՀԿ-ի փորձագետներ Նիենկե վան դե Սանդեն և Էլիզաբեթ Ստոկըլ, ԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ՀՄԿ ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: