
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հանդեպ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ժիրինովսկին Գորբաչովից պահանջում է իր գրքում արտահայտության համար մեկ միլիոն ռուբլի:
Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչովի ու «Ողջ աշխարհ» հրատարակչության հանդեպ «Կրեմլից հետո» գրքում ԽՍՀՄ նախկին նախագահի վերաբերյալ արտահայտության կապակցությամբ: