Կոնյակի և գարեջրի արտադրությունը շարունակում է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում կոնյակի եւ գարեջրի արտադրությունը շարունակում է նվազել: Կոնյակի արտադրության ծավալները այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.7 տոկոսով, իսկ գարեջրինը՝ 12.4 տոկոսով:

Ըստ տնտեսագետների՝ կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալների նվազումն ուղղակի կապված է այդ ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ անկման հետ: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքներ գրեթե չի արտահանվում, ինչի հիմնական պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների հետեւանքով ՌԴ շուկայում ստեղծված անկայունությունն է:




Լրահոս