ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնյակասերները. Պետական ո՞ր կառույցն է շատ կոնյակ գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են պետական միջոցների հաշվին ալկոհոլային խմիչք գնել: Այդպիսի օրինակ է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միայն հոկտեմբեր ամսին ավելի քան 1 մլն դրամ ծախսել է կոնյակի գնելու համար: Նշենք, որ այդ կոնյակները հիմնականում գնվում են պաշտոնական հանդիպումների ժամանակ նվիրելու համար:

Բայց չնայած սրան, ArmLur.am-ը պաշտոնական փստաթղթերից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը ղեկավարող Արայիկ Հարությունյանը գնել է 2 հատ «Արարատ» կոնյակ՝ ծախսելով ընդհանուր 178 հազար դրամ: Այսինքն, մեկ կոնյակի համար վճարել է 89 000 դրամ: Ի դեպ, պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 26-ին «Օլիմպիա Թրեյդ» ընկերության հետ:

Կոնյակի գնման հաջորդ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 27-ին: Մեզ հատնի դարձավ, որ 25 հատ կոնյակ է գնվել, որի համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 470 հազար դրամ: Այս դեպքում գնվել է 24 հատ «Նաիրի» 0.5 կոնյակ. մեկ շիշ կոնյակը գնվել է 18 հազար 550 դրամով: Մեկ շիշ «Նաիրի» 0.7 կոնյակի համար պետական միջոցներից ծախսվել է 24 հազար 650 դրամ: Այս անգամ պայմանագիր կնքվել է «Վինո Վինո» ընկերության հետ: Եւս մեկ պայմանագիր վարչապետի աշխատակազմը կնքել է հոկտեմբերի 20-ին. գնվել է 3 հատ կոնյակ՝ ընդհանուր 55 հազար 650 դրամ արժեքով:

Պայմանագրի մյուս կողմը «Վինո Վինո» ընկերությունն է: Եւս մեկ շիշ կոնյակ գնվել է հոկտեմբերի 18-ին՝ 89 000 դրամով: Բացի կոնյակներից, վարչապետի աշխատակյազմը գնել է նաեւ տեղական գինիներ: Օրինակ, հոկտեմբերի 14-ին 6 հատ գինի է գնվել՝ միավորի արժեքը կազմել է 16000 դրամ: Եւս 6 հատ կոնյակ գնվել է հոկտեմբերի 13-ին, ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 111 հազար 300 դրամ:

Նշենք, որ այս ծախսերն իրականացվում են մեր` հարկատուներիս հաշվին:

Ս.Հ.




Լրահոս