ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին դերասան Սամվել Թոփալյանն ամուսնացել է: Պսակադրությունը տեղի
է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում: Հարսանիքն անցել է հայկական բոլոր ավանդույթների
համաձայն` զուռնա-դհոլով, հարսի տուն գնալով… Խնջույքը շարունակվել է Երեւանի ռեստորաններից
մեկում, ուր հրավիրված է եղել մոտ 190 հյուր: Նրանց շարքում են եղել՝ Տիգրան Ներսիսյանը,
Արա Դեղտրիկյանը, Վահագն Գրիգորյանը կնոջ հետ, Կարեն Բաբաջանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը,
Արմեն Մազմանյանը: Այժմ զույգը վայելում է իր մեղրամիսը Ծաղկաձորում:




Լրահոս