Մոտ երկու տարի առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը լրատվամիջոցներին մեղադրեց երկրում «գաղջ մթնոլորտ» ձեւավորելու մեջ: Իհարկե, այդ մթնոլորտի ձեւավորման հիմնական մեղավորն ավելի շատ իր ղեկավարած իշխանական համակարգն էր, սակայն ասվածի մեջ ճշմարտության որոշակի հատիկ կար: Մեզանում իշխանությունների բոլոր, անգամ դրական նախաձեռնությունները վերջին տարիներին դատափետվում են նույնպիսի եռանդով, ինչպես բացասական քայլերը: Համատարած ժխտողականության եւ բացառապես բացասական ազդակների վրա կենտրոնանալու այս միտումը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային մթնոլորտի ձեւավորման վրա: Հատկապես սոցիալական ցանցերի առկայությունն ավելի մեծ հնարավորույուն է տալիս պատկերացում կազմելու առկա հանրային տրամադրությունների մասին, եւ պետք է արձանագրել, որ այն չպատճառաբանված ագրեսիան, այն բացասական տրամադրվածությունը, որն այսօր առկա է մեր հանրության ներսում, խիստ մտահոգիչ է:
Հանրային նման անհասկանալի պահվածք դրսեւորվեց բառացիորեն օրերս, երբ հայտնի դարձավ որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է բնակարան հատկացնել սիրված հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր գործիչ Զառա Արամյանին: Նշենք, որ նա նման խնդրանքով դեռեւս տարիներ առաջ էր դիմել քաղաքային իշխանություններին, եւ մայրաքաղաքի տոնին ընդառաջ` քաղաքապետարանում որոշել էին ընդառաջել հաղորդավարուհու խնդրանքին: Թվում է, թե գեղեցիկ քայլ է, Զ. Արամյանն էլ հանրության կողմից սիրված եւ ընդունված դեմք է: Սակայն բավական էր, որ իշխանությունները նրա նկատմամբ նման դրական ժեստ անեին, որպեսզի հաղորդավարուհու հասցեին հնչեցվեր լուտանքների եւ մեղադրանքների մի ամբողջ հեղեղ:
Իհարկե, Երեւանում կան տասնյակ, գուցե հարյուրավոր ընտանիքներ, որոնք եւս բնակարանի խնդիր ունեն եւ նույնպես տարիներ առաջ դիմել են քաղաքապետարանին: Սակայն արդյոք արժի այսքան անհանդուրժող լինել եւ չկամեցողության պոռթկումների ընթացքում մոռանալ մարդու վաստակն ու արժանիքներն ու այդքան նեգատիվ հորդել: Ի վերջո, այդ մեկ հատիկ բնակարանով Երեւանի բնակարանաշինական խնդիրները չէին լուծվելու, իսկ Զառա Արամյանն էլ, այնուամենայնիվ, ունի որոշակի վաստակ` նման պարգեւի արժանանալու համար:
Նույնպիսի անհամաժեք հանրային վերաբերմունք եղավ նաեւ դրանից առաջ Ս. Սարգսյանի կողմից արվեստի գործիչներին տրված կոչումների կապակցությամբ: Սեւեռվեցին ամերիկաբնակ ռաբիս երգիչ Արմենչիկին տրված «վաստակավոր արտիստի» կոչման վրա, եւ ստացվեց այնպես, որ այդ նույն օրը առավել բարձր կոչումների արժանացած երեւելի արվեստագետները, այնպիսիք, ինչպես Էռնա Յուզբաշյանն է, մնացին ստվերում: Լավ, ինչո՞ւ ենք այսքան չարացել եւ կորցրել ուրիշի ուրախությամբ, արժանավորի ձեռքբերմամբ կամ պարզապես բարի լուրով ուրախանալու հատկությունը: Ի վերջո, այս :