![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/qaxaqapetaran.jpg)
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7 բնակարանները՝ ազատամարտին մասնակից և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին: