Սանկտ-Պետերբուրգում 66-ամյա թոշակառուի պայուսակում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի հյուսիսում պայթյուն է գրանցվել: Ինչպես հայտնում է տեղի «Ֆոնտանկա» հրատարակչությունը, արտակարգ դեպքը գրանցվել է Մեծ Սամպսոնիևյան պողոտայի ու Կանտեմիրովի փողոցների հատման վայրում:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», 66-ամյա թոշակառուի պայուսակում տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ռազմաբժշկական ակադեմիա:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:




Լրահոս