Armenian text to speach

Պայթյnւնին հաջորդել է հրդեհ․ Թուրքիայում մետալուրգիական գործարանում 16 զոh կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրի նահանգում, մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա տվյալներով՝ ևս 13 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ մետալուրգիական գործարանում պողպատի ձուլման աշխատանքների ժամանակ։

Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։




Մամուլի Տեսություն

Լրահոս