Չեխիայի հանրապետության դեսպան Պետր Միկիսկան ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2014թ. ամռանը Շանգալի սարսափելի իրադարձությունների ժամանակ տուժած Իրաքի եզդիների և քրիստոնյաների ապագան: Այդ ցեղասպանությունը կազմակերպվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:

Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրել է, որպեսզի միջազգային հանրությունը հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերի՝ եզդիների հանդեպ ցեղասպանությունը, կանանց առևանգումն ու երեխաների ստրկությունը դադարեցնելու համար:

Դեսպանը նշել է, որ ներկա դրությամբ եզդիների կյանքը շարունակում է վտանգի տակ մնալ:

Շարոյանը նշել է, որ Իրաքի կրոնական փոքրամասնությունների խնդիրները կարող են լուծվել միայն եզդիների և քրիստոնյաների համար առանձին տարածաշրջան ստեղծելու դեպքում:

Ամո Շարոյանը շնորհակալություն է հայտնել եզդի փախստականներին ցուցաբերված աջակցության և մարդասիրական օգնության համար:




Լրահոս