
Եվրո-2016-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Իսպանիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Լյուքսեմբուրգի ընտրանու դարպասը:
Այդ խաղում վնասվածք է ստացել իսպանացիների և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան: Նա այսօր առավոտյան բուժզննում է անցել և պարզ է դարձել, որ Մորատան 1 ամիս խաղալու հնարավորություն չի ունենա: