Գրիգոր Կյոկչյանը ճանաչվել է «Նոր ալիք-2015» մրցույթի լավագույն արտիստ՝ ըստ Woman.ru-ի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում տեղի է ունեցել «Նոր ալիք-2015» միջազգային մրցույթի փակմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի շրջանակներում կազմակերպիչները ներկայացրել են 10 օր տևած մրցույթի արդյունքները, իսկ Woman.ru ռուսական հեղինակավոր ամսագիրը հատուկ մրցանակ է շնորհել Հայաստանի նեկայացուցիչ՝ երգիչ և պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանին:

Woman.ru-ն Գրիգոր Կյոկչյանին «Նոր ալիք-2015» միջազգային մրցույթի լավագույն արտիստ է ճանաչել:

Գրիգոր Կյոկչյանն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին և նշել է, որ արտիստի համար գլխավորը հանրության ճանաչումն է, իսկ ստացած միավորները չեն ապահովում արտիստի կարիերայի հետագա զարգացումը:

g_7f058319b03721de0dd1039f1452eb7d_2_1400x1100

Կյոկչյանը խոստովանել է, որ ամենաբարդն իր համար մրցութային երկրորդ օրն է եղել, երբ նա հանդես է եկել Iowa խմբի հետ:

Երիտասարդ արտիստը լուրջ ծրագրեր ունի. նա «աֆրո ռոք» ոճով նոր նախագիծ է պատրաստում և մտադիր է շարունակել կարիերան Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք-2015» միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դամիր Կեդզոն Խորվաթիայից: Մրցույթին մասնակցել են 12 երկրների 15 կատարողներ՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունաստանից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լատվիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Շվեյցարիայից:

g_486d50dd9ca29cb349787322f50e9077_2_1400x1100 (1)

g_d36b7ce107d801af545c53e442fedbcc_2_1400x1100




Լրահոս