Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում՝ մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ: Քամին հարավային` 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 28-33 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-17-ին մարտի 15-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա 5-7, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը կնվազի` 9-11 աստիճանով:
Երևանում` մարտի 16-ին, 17-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի օրվա երկրերդ կեսին, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-18-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:




Լրահոս