Թեղուտ ընկերությունը արձագանքել է օմբուդսմենի 2012- ի զեկույցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թեղուտ” ՓԲ ընկերությունն արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցում տեղ գտած այն պնդմանը, թե “Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող “Թեղուտ” ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը”:
“Թեղուտ” ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.
“Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012ե վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած ,Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող “Թեղուտ” ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրըե դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը:
Բավական է միայն նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը  հանքարդյունահանման բնագավառում լիցենզիա տրամադրելու լիազորություն 2012 թ. ընդհանրապես չի ունեցել, քանի որ համապատասխան գործառույթը դեռեւս 2008 թ. անցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, ինչը հավանաբար պետք է հայտնի լիներ նաեւ ՀՀ ՄԻՊ աշխատակազմին: 
Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ “Թեղուտ” ՓԲ ընկերությունը որեւէ ոլորտում որեւէ գործունեություն ծավալել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերի պատշաճ ապահովումից հետո:
Մենք ողջունում ենք այն վարքագիծը, երբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունների շրջանակներում հաշվի են առնվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցվող տեսակետները: Այդուհանդերձ, վերջիններս որպես իրականություն ներկայացնելը պահանջում է որոշակի ռացիոնալ վերլուծություն, լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացում, ինչի բացակայությունը տվյալ պարագայում հանգեցրել է իրականության հետ որեւէ առնչություն չունեցող ձեւակերպումների: ՄԻՊ բարձր ամբիոնից հանրությանն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացվող տեղեկատվությունը, մեր համոզմամբ, պետք է լինի իրավունքի տրամաբանությամբ խմբագրված եւ իրավաբանորեն գրագետ ձեւակերպումներով: Այս տեսանկյունից մեր տարակուսանքն ենք հայտնում Օմբուդսմենի զեկույցում առկա վերոնշյալ դրվագում դրսեւորված գործելաոճի արդյունավետության առնչությամբ”:




Լրահոս