
Ջոն Լենոնը տղամարդկանց հետ քնելու ցանկություն ուներ: Այս մասին The Daily Beast պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է երաժշտի այրին՝ Յոկո Օնոն:
«Մենք զրուցել ենք այս մասին և եկել եզրահանգման, որ մենք բիսեքսուալներ ենք: Սակայն մենք թաքցնում ենք մեր մյուս կողմը, քանի որ հանրությունը հավանություն չի տալիս այդ ամենին»,-հայտարարել է Յոկո Օնոն:
Նա նաև մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ Լենոնը քնում էր The Beatles խմբի մենեջեր Բրայան Էփշտեյնի հետ: «Էփշտեյնը նույնասեռական էր, և Լենոնը նրանց հարաբերությունները նկարագրում էր որպես սիրավեպ, սակայն` չիրականցված»,- ասել է նա:
Յոկո Օնոն պամել է նաև, որ մինչ այժմ վախենում է իր ամուսնու մարդասպանից՝ Մարկ Չեպմենից, ով ցմահ ազատազրկման է դատապարտված: Նրան վախեցնում է մարդասպանի ազատ արձակումը: «Եթե նա մի անգամ դա արել է, ապա կարող է կրկին սպանել ինչ-որ մեկին. ինձ կամ մեր որդուն՝ Շոնին»,- հավելել է Ջոն Լենոնի այրին: