Ջոն Լենոնի կիթառի նախնական գինը 1մլն դոլար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի կիթառը կվաճառվի Լոնդոնի աճուրդում նոյեմբերի 23-ին:

Աճուրդի կհանվի Gretsch 6120 կիթառը, որը Լենոնն օգտագործել է 1966-ին Paperback Writer երգի ստեղծման ժամանակ: Նոյեմբերի 14-ից աճուրդը կմեկնարկի համացանցում, կավարտվի նոյեմբերի 23-ին Լոնդոնի հյուրանոցներից մեկում:

Ջոն Լենոնի կիթառի նախնական գինը կազմում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (650 – 950 հազար դոլար):

Gretsch 6120 կիթառի սեփականատերն է Դեվիդ Բիրչը՝ Ջոն Լենոնի զարմիկը: Նա հյուր է եկել երաժշտին և խնդրել իրեն տալ «որևէ ոչ պետքական կիթառ»: Լենոնը նրան Gretsch-ն է նվիրել:




Լրահոս