Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին: Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Արցախյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականության, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, մարտական պատրաստության և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր:




Լրահոս