Արագածոտնի մարզում ուժեղ քամին վնասել է տանիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 18-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչների՝ Ղ. Ավետիսյանի անասնագոմի, հացատան եւ ավտոտնակի տանիքները (մոտ28 քմ), Ա. Հովհաննիսյանի անասնագոմի, Շ. Ներսիսյանի տան եւ կուլտուրայի տանտանիքները՝ մասնակի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժին:




Լրահոս