Աշտարակում սպանված երեխան 7 տարի փոսում թաղված է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի գետնափորում այսօր հայտնաբերվել էր 4-ամսական երեխայի դի: Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ։
Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։
38-ամյա կինը բերման է ենթարկվել։




Լրահոս