Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը. Ռալֆ Յիրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսած 2011 թվականից  ամեն տարի հոկտեմբերի 3-րդ  կիրակի օրը նշում է   Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակներում Երևանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը և «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է:

Համաժողովի նպատակն է քննարկել գյուղատնտեսության, ագրովերամշակման և արտաքին առևտրի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, բացահայտել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը:  Միջոցառումներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, արտադրողներ, հյուրեր:

Տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Ոլորտն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պարենայինանվտանգության ապահովման տեսանկյունից: Անհնար է գերագնահատել առկա խնդիրների դեմ պայքարում գյուղացուն աջակցելու կարևորությունը:

«Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ:Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն և նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտայինկայանների տեղադրումը: Ողջունում ենք կարևոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան:

 

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս