
Այն, որ ֆիլմը լինում է 3D, տեսել կամ գոնե լսել ենք, բայց որ հիմա էլ ստեղծել են 3D զգեստ, իրոք արտասովոր է: Երգչուհի, մոդել եւ դիզայներ Դիտա ֆոն Թիզը Նյու Յորքում ներկայացել է աշխարհի առաջին 3D զգեստով: Սեւ զգեստը պատրաստված է Սվարովսկու 13 հազար բյուրեղներից, այն ստեղծել է դիզայներ Մայքլ Շմիդտը: Դիզայները հայտնի է չափազանց յուրահատուկ զգեստների ստեղծմամբ, ինչպես օրինակ՝ երգչուհի Լեդի Գագայի պղպջակներով բեմական հագուստը: