Արմեն Գալստյանի լիազորությունները ՄԻԵԴ-ում երկարաձգվեցին ևս 1 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգեց ևս մեկ տարով: Այս հարցը ՀՀ կառավարությունում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որն արժանացավ հավանության:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել էր Ստրասբուրգ: ԵԽ քարտուղարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին` խնդրելով Ա. Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, նույն պայմաններով»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:




Լրահոս