ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Արծվաբերդ գյուղի բակիչները խմելու ջուր ունեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի արևելյան հատվածում 34 կմ սահման ունեցող Արծվաբերդ գյուղում 2014-2015թթ. իրականացվել է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որն ամփոփվեց հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած համայնքային միջոցառմամբ: Ծրագիրը իրականացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով:

«Սահմանամերձ գյուղերում իրականացվող` գյուղացիների ամենօրյա առանց այդ էլ դժվարին և վտանգներով լի առօրյան թեթևացնելուն ուղղված նախաձեռնությունները, հատկապես կենսական անհրաժեշտության այնպիսի խնդրի լուծումը, ինչպիսին խմելու ջրի ապահովումն է, մենք դիտարկում ենք որպես պարտականություն: Երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը դժվարության մեջ է, ընտանիքի բոլոր անդամները միավորվում են, ուժ են տալիս նրան, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերում: Հայաստանը մեր բոլորիս մեծ տունն է, որի ամենախոցելի հատվածը սահմանամերձ գյուղերն են, մեր «կենդանի վահանները», և մենք պարտավոր ենք այնտեղ ապրող մեր եղբայրներին և քույրերին թիկունք լինել, ինչպես որ նրանք են մեր թիկունքին կանգնած»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (1)

Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է շուրջ 16 տարի անգործության մատնված և վթարային դարձած պոմպակայանը, որտեղ տեղադրվել են վայրկյանում 4լ ջուր մղելու հնարավորությամբ՝ էներգախնայող նոր 2 պոմպ, նոր մետաղական դռներ, ինչպես նաև իրականացվել ներքին հարդարման աշխատանքներ: Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում կառուցվել է համայնքը սնուցող 7,62-կիլոմետրանոց ջրատար և 4,82 կմ երկարության՝ ներքին ցանցի ջրագիծ: Վերջինիս և տեղադրված ճնշման կարգավորման փականների միջոցով իրականացվել են ներքին ցանցի գոտիավորման աշխատանքներ: Արդյունքում հնարավոր կլինի համակարգում կարգավորել ավելցուկային ճնշումը, նվազեցնել ջրի կորուստը և կրճատել ջրագծի հնարավոր վթարների թիվը: Իրականացվել է նաև վայրկյանում 4-5 լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի և ջրընդունիչ կայանի վերանորոգում: Հիմնանորոգվել է 370տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ-ն), որը կարող է ընդունել 2 ջրագծով մատակարարվող ամբողջ ջրաքանակն ու իրականացնել շուրջօրյա ջրամատակարարում: Ցանկապատվել են սանիտարական բոլոր գոտիների տարածքները։

unnamed (3)

Ներկայումս տեղադրվում են ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրաքանակի տնտեսմանն ու հաշվառմանը: Կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և արծվաբերդցին կազատվի սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Մեկընդմիշտ կմոռացվի նաև կենցաղում տարբեր նպատակներով կիրառելու համար՝ անձրևաջուր հավաքելու սովորությունը:

Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում է ստացել Արմավիրի մարզի Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում:

Ծրագրի արդյունքից օգտվելու է հիշատակված չորս գյուղի մոտ 6,800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

unnamed

unnamed (2)

unnamed (5)




Լրահոս