ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՓԱԿԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Երեւան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրը ցերեկով» հաղորդումն այլեւս չի լինելու, այդ մասին օրեր առաջ եթերում հայտնեց հաղորդավարուհի Դինա Ակոպովնան: Իսկ պատճառն այն է, որ «Երեւան» հեռուստաընկերությունն ունի նոր պրոդյուսեր, հետեւաբար` նոր մոտեցումներ: Դինա Ակոպովնայի խոսքով՝ հեռուստաընկերությունից հեռանալու որոշումն իրենը չէ, այդ ամենը որոշվել է տնօրինության կողմից: Հաղորդավարուհին նաեւ խոստովանել է, որ ինքը «Երեւան» հը-ում է «ծնվել» որպես հաղորդավարուհի, ուստի, անկախ ամեն ինչից, հայտնել է իր շնորհակալությունն ու հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:




Լրահոս