Դոնալդ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ում մի շարք մզկիթներ փակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մի շարք մզկիթներ փակելու մասին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունն ամերիկացի մուսուլմանների շրջանում վրդովմունք է առաջացրել, գրում է The New York Times պարբերականը:

Fox Business Network հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ Թրամփը հարց է ուղղել. «Արժի՞ արդյոք, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն մի շարք մզկիթներ փակի»: «Ես հենց այդպես կվարվեի»,-նշել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրում առկա միակ խնդիրը մուսուլմաններն են: Ընդ որում, իր ելույթներից մեկում Թրամփը նշել է, որ սիրում է մուսուլմաններին և նրանց համարում «հիանալի մարդիկ»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս