![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/lui-van-gal.png)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ հետագայում թիմի ավագի դերում տեսնում է Քրիս Սմոլինգին:
«Ոչինչ չկա անհանգստանալու, Ուեյն Ռունին ավագն է, իսկ փոխավագը Մայքլ Քերիքը: Ես այդ դերում հետագայում տեսնում եմ նաև Քրիս Սմոլինգին: Ռունիից և Քերիքից հետո նա հիանալիորեն կարող է կատարել այդ պարտականությունները», – նշել է հոլանդացի մասնագետը: