Քեթի Փերրին այսօր դարձավ 31 տարեկան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1984 թվականի հոկտեմբերի 25-ին է ծնվել ամերիկացի երգչուհի, երգահան Քեթեի Փերրին:

2007 թվականի ապրիլին Փերրին պայմանագիր կնքեց Capitol Records ձայնագրման ընկերության հետ։ Նա 2008 թվականին աշխարհում հայտնի դարձավ «I Kissed a Girl» սինգլի և One of the Boys ձայնասկավառակի շնորհիվ։ Հետագա սինգլները՝ «Hot n Cold» և «Waking Up in Vegas», ևս միջազգային մեծ ճանաչում էին ստացել։

Փերրիի երրորդ Teenage Dreamձայնասկավառակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերին։ Այդ սկավառակից թողարկվեցին 6 սինգլներ, որոնցից 5-ը բարձրագույն հորիզոնականներ գրավեցին ԱՄՆ-ում․ «California Gurls», «Teenage Dream», «Firework», «E.T.», «Last Friday Night (T.G.I.F.)»։

20141114-katy-post

 

Teenage Dream ձայնասկավառակը համարվում է առաջին ձայնասկավառկը երգչուհիների շրջանում, որտեղ հինգ սինգլ հասել են Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնական և երկրորդ ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի Bad ձայնասկավառակից հետո։

2012 թվականի մարտին Փերրին վերաթողարկեց Teenage Dream երգը Teenage Dream: The Complete Confection անվամբ։ Առաջին «Part of Me» սինգլը առաջին տեղը գրավեց Billboard Hot 100-ում։ Այն գլխավորեց նաև Բրիտանիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի չարթերը։

hqdefault

Նրա չորրորդ Prism ձայնասկավառակը թողարկվեց 2013 թվականի հոկտեմբերին։ Նա գլխավորեց Billboard 200 ազգային չարթը վաճառքի առաջին շաբաթում, իսկ առաջին «Roar» սինգլ առաջին համաշխարհային հիթն էր, որ գլխավորել է 17 չարթ։

Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում։ Փերրին նաև անվանել է թվային դարաշրջանի երրորդ լավագույն արտիստը՝ համաձայն RIAA-ի վիճակագրության։

katy-perry

Նա նաև թողարկել է օծանելիքի սեփական հավաքածուն՝ Purr, Meow, Killer Queen։ 2011 թվականի հուլիսի վերջին Փերրին միացավ «Սմուրֆիկներ» նախագծին՝ հնչյունավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սմուրֆետտային։

peri

Billboard-ը Փերրիին դասել է 14-րդ հորիզոնականում 2011 թվականի ամենաշատ վճարովող երգչուհիների ցանկում։ 2012 թվականի հուլիսի սկզբում նա թողարկել է ինքնակենսագրական փաստագրական ֆիլմ՝ «Քեթի Փերրի․ Մի կտոր ինձնից» անվամբ, որտեղ նա պատմում է իր վերջին համերգային շրջագայության՝ The California Dreams Tour-ի մասին։ 2013 թվականի նոյեմբերին Փերրին վաճառել է 12 միլիոն ձայնասկավառակ և 81 միլիոն սինգլ ողջ աշխարհում:




Լրահոս