ԿՈՒՇՏՆ Ի՞ՆՉ ԳԻՏԻ` ՍՈՎԱԾՆ ԻՆՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ եւ պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հասկանալի է՝ նպատակը Սերժ Սարգսյանին անցանկալի հարցերից զերծ պահելն ու նախապես ծրագրված հարցերին պատասխանելն է: 
Բայց նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց: Հիշո՞ւմ եք` ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին նա, «ոսկե սարերին» զուգահեռ, նաեւ դիմացինի հետ «դուք»-ով խոսելու կարեւորությունն էր մատնանշում: Եվ ահա, «Ազատության» լրագրողի հարցին, թե չեք գնա Ազատության հրապարակ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր»: Բայց սա ամբողջը չէ: Դեռ ամիսներ առաջ մարդասիրություն քարոզող Ս. Սարգսյանը տարակուսել է. «Գնամ, ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»:
Պատկերացնո՞ւմ եք, երկրի նախագահի աթոռին բազմած Սարգսյանը սոված մարդուն «մարդատեղ» չի դնում: Ու, թերեւս, սա է պատճառը, որ 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակչության ճակատագիրը չի հետաքրքրում Սերժ Սարգսյանին:




Լրահոս