ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են` Ս. Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել: Իրենց պաշտոնում կմնան նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո) եւ էլի շատ նախարարներ ու առանցքային պաշտոնյաներ: «Ժողովուրդ»-ն իր ստացած տեղեկությունը ճշտեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը, ըստ էության, ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց լուրը. «Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունը ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռեւս այդ հարցը չկա: Թե ինչպիսի փոփոխություն կլինի, դա նախագահի մենաշնորհն է, եւ չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք»:




Լրահոս