ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ՝ հանգստանալու: Ընդ որում զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները  Դուբայ են մեկնում նույն կազմով եւ կրկին՝ ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, եւ մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց  Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց խոսնակը:




Լրահոս