ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Շատ նեղված եմ, որ անունս չկա էդ ստվերային մարմիններում»: 
Գալուստ Սահակյան tert.am 
Իզուր է նեղվում Գալուստ Սահակյանը, քանի որ ընդդիմության առաջարկած ստվերային կառավարությունում իրեն չընդգրկելն այդքան էլ մեծ կորուստ չէ հավերժ պատգամավորի համար: Վերջիվերջո, ինքը կա եւ ընդգրկված է ոչ ստվերային, սակայն ավելի շատ ստվերային գործունեությամբ զբաղվող մարմնում՝ ՀՀԿ-ում, ընդգրկված է «բարդ համաստորադասական նախադասությունների, խոսքի կոդավորման եւ լղոզման ազգային ինստիտուտում», իշխանության ցմահ եւ հետմահու անբաժան մասնիկ է, եւ թեկուզ իր անունը չկա վերոհիշյալ ցուցակում, սակայն եթե լավ փնտրենք, նրա անունը կարող ենք գտնել ԱԺ նիստերի դահլիճի աթոռներից մեկի վրա փորագրված:




Լրահոս