Քրիստինե Պեպելյանը հնարավորության դեպքում կրկին կօգնի սահմանամերձ համայնքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  երգչուհի Քրիստինե  Պեպելյանը կատարել է իր խոստումը և սահմանամերձ Բաղանիս գյուղին նվիրաբերել 600 հազար դրամ: Երգչուհին Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանամերձ համայնքներին առաջին անգամ էր օգնում, սակայն բարեգործական նախաձեռնություններով մշտապես հանդես գալիս է:

«Որևէ սահմանամերձ համայնքին օգնելու նախագիծ չէր եղել: Բնականաբար ինչ-որ մեկին օգնելու համար նախաձեռնություններ շատ-շատ են եղել: Որևէ ընտանիք կամ անհատ, որն ունեցել է օգնության կարիք, շատ անգամներ հնարավորություն եղելա օգտակար լինելու մարդկանց», – ընդգծեց նա:

Երգչուհին հույս հայտնեց, որ սահմանամերձ համայնքներին օգնելու նախաձեռնությունները ևս շարունակական բնույթ կկրեն: «Աստված տա, որ ունենանք աշխատանք, որպեսզի  ունենանք հնարավորություն և օգտակար լինել մարդկանց: Ես միշտ կողմնակից եմ այն գաղափարին, որ մշտապես չպետք է լինես վերցնողի դերում, այլ պետք է վերադարձնես մարդկանց:

Քրիստինե Պեպելյանը դժվարացավ կանխատեսել՝ իր նախաձեռնությանն այլ երգիչ-երգչուհիներ կհետևեն, թե ոչ: Նա նշեց, որ իրավունք չունի որևէ ենթադրություն կամ կանխատեսում անել, քանի որ դա ամեն մարդու որոշելիքն է:  «Ես չգիտեմ՝ իրենք ինչ-որ բան կուզեն անել, թե չեն ուզի: Եթե ավելի անկեղծ՝ ես չգիտեմ՝ ինչ-որ բան արել են, թե չէ: Միգուցե ինչ-որ բաներ արել են, ես տեղյակ չեմ, չեմ կարող հայտարարություն անել»:




Լրահոս