Մի’ շտապեք դեն նետել յուղոտ հետքերով հագուստը. դրանք կարելի է հեշտորեն հեռացնել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր տնային տնտեսուհիները գիտեն, որ հագուստի վրայից յուղոտ հետքերը բավականին դժվար է հեռացնել: Ցավոք, խանութներում վաճառվող կենցաղային քիմիան ոչ միշտ է լուծում այդ խնդիրը, հատկապես, եթե յուղոտ հետքը հասցրել է ներծծվել:

Ընդամենը մի քանի պարզ քայլ, և հետքերը ակնթարթորեն կվերանան.

Անհարաժեշտ է՝

1. Սպասք լվացող հեղուկ

2. Ունիվերսալ ներթափանցող քսուք

3. Կերակրի սոդա

4. Ատամի մածուկ

5. Ստվարաթուղթ

6. Ականջ մաքրելու փայտիկներ

Կիրառումը՝

1. Ստվարաթուղթը դնել յուղոտ մասի տակ: Յուղոտ հետքի վրա ներթափանցող քսուք ավելացնել:

2. Ապա մեծ քանակությամբ սոդա ավելացնել:

3. Օգտագործե’ք ատամի մածուկը կերակրի սոդան հետքի մեջ ներծծելու համար:

4. Խառնե’q այնքան ժամանակ, մինչև գնդեր առաջանան:

5. Ապա սպասք լվացող հեղուկ ավելացրե’ք սոդայի վրա և շարունակե’ք մաքրել:

6. Եվ վերջում, հանե’ք ստվարաթուղթն ու լվացե’ք շապիկը:

Լվանալուց հետո ձեր շապիկը նոր տեսք կունենա:

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը




Լրահոս