Ստամբուլում «Արմեն քամփ» որբանոցն անցել է հայկական բողոքական եկեղեցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Զարթոնք» շարժման ղեկավարությամբ ու հայ, թուրք ու քուրդ ակտիվիստների օգնությամբ Ստամբուլում «Քամփ Արմեն» որբանոցն անցել է հայկական բողոքական եկեղեցուն:

Հիշեցնենք` Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987 թվականին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ` վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունն ու էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաև Հրանտ Դինքը ու նրա կինը՝ Ռաքել Դինքը։




Լրահոս