Ավարտվեց Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանի արվեստի դպրոցի «Փյունիկ» պարային համույթը իր ելույթներով բազմիցս է փայլել թե հանրապետության և թե արտասահմանյան բեմերում` հայկական պարարվեստը արժանապատվորեն ներկայացնելով թե հայ և թե արտասահմանյան հանդիսատեսին: Օրերս համույթը հաջողությամբ մասնակցեց նաև մայրաքաղաք Երևանում անցկացված Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադային` բարձր պահելով Տավուշի մարզի անունը: Երևանի երգի-պարի համերգային սրահում կազմակերպված մրցույթին մասնակցում էին Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը ներկայացնող պարային խմբեր:

Մրցանակներ էին նախատեսված տարբեր անվանակարգերում` բրեյք դանս, լատինամերիկյան պարեր, էստրադային և հայկական ժողովրդական պարեր, արգենտինյան տանգո և այլն: «Փյունիկը» հիանալիորեն հանդես եկավ երկու անվանակարգում` հայկական ժողովրդական պարեր և էստրադային պարեր` երկուսում էլ գրավելով 1-ին մրցանակային տեղը և պարգևատրվեց գավաթով ու պատվոգրով: Հավելենք, որ համույթի պարուսույցն է Վալյա Անանևան, գեղարվեստական ղեկավարը` Տատյանա Գորբաչովան:




Լրահոս