Օրերս Երեւանում էր «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը, ով Հայաստան էր եկել, որպեսզի առաջարկի այստեղ ցուցադրել վրացական արտադրության ֆիլմեր: Նա արդեն հասցրել է հոկտեմբերի 23-ին հայկական ֆիլմերից մեկը` «Անավարտ թռիչք»-ը, ներկայացնել վրաց հանդիսատեսի դատին եւ գոհ է այնտեղի ընդունելությունից: Այն նոյեմբերի 5-ից արդեն լինելու է վրացական կինովարձույթում:
Հետագայում էլ ծրագրվում է կինոնկարը ցուցադրել Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ երկրներում: Իսկ հաջորդ ֆիլմը, որը կներկայացվի վրաց հանդիսատեսին, կլինի «Սուպեր մամա»-ն, ծրագրվում է նաեւ «Մեր գյուղը» ֆիլմի ցուցադրությունը: Ընկերության նախագահը մտադիր է նաեւ Հայաստան բերել վրացական արտադրության ֆիլմեր` Թինա Կաջրիշվիլիի «Ամուսնություն ճաղերի հետեւում», Օթար Իոսելիանիի «Ձմեռային երգ» ֆիլմերը, Ալեքսանդր Մինդաձեի ֆիլմերից մեկը:
Սերգեյ Նազարովը Armlur.am-ի հետ զրուցել է իր առաջիկա ծրագրերի, դրանց իրականացման ճանապարհին հանդիպող խոչընդոտների եւ այլ թեմաների շուրջ: Անդրկովկասի տարածքում նույն ընկերության ներկայացուցիչ Մադինա Թաթեոսյանն էլ պատմել է իր նպատակների մասին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան