Բնակարանամուտ՝ Լոռու մարզի Լեջան գյուղում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

88-ի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն, Հայաստանի հյուսիսում, ցավոք, դեռ առկա են արհավիրքի հետքերը: Բազմաթիվ ընտանիքներ տարիներ առաջ դարձան տնազուրկ, նրանցից շատերը մինչ օրս էլ կառուցում են` շարունակելով հուսալ, որ մի օր նորից տուն կունենան:

Մարգարյանների ընտանիքը մեկն է Լոռու մարզի Լեջան գյուղում բնակվողներից, որոնք արհավիրքի հետևանքով զրկվել են իրենց տնից և առ այսօր ապրում էր ժամանակավոր կացարանում: Առանց կոմունալ հարմարությունների, փոքր ու անշուք վագոն-տնակը Մարգարյանների երկու զավակների համար եղել է տան միակ նախատիպը. դուստրն արդեն ամուսնացել է, իսկ որդին չի ամուսնանում՝ պայմանների պատճառով:

unnamed (1)

«Իմ և ամուսնուս երիտասարդությունն անցել է այս դոմիկում: Ամուսինս այս էլ քանի տարի գնում է արտագնա աշխատանքի, որ կարողանանք քարը քարին դնել ու տուն կառուցել՝ գոնե մեր որդու համար, սակայն տարիներն անցնում են, ու մենք մինչև վերջերս միայն պատերն էինք կառուցել: Այսօր, երբ տեսնում եմ մեր կառուցված տունը, չեմ հավատում աչքերիս: Իմ ամբողջ կյանքի երազանքը կատարվել է այսօր»,- ասել է ընտանիքի մայրը՝ Հասմիկը:

unnamed (3)

Մարգարյանների տուն ունենալու վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Մարգարյաններին՝ նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Հնարավոր չէ կանխատեսել կյանքի ընթացքն ու սպասվող դժվարությունները: Երազել, սակայն, հարկավոր է: Երբ մարդն ունենում է բավարար վճռականություն և կամք՝ գտնում է նաև գոյություն ունեցող խնդիրների լուծման ճանապարհը: Երբեք չի կարելի տրվել հուսահատությանը: Տարիներ շարունակ այս ընտանիքը ջանքեր է գործադրել՝ նվիրական երազանքն իրականացնելու համար: Բարեկամաբար ձեռք մեկնած կազմակերպությունների աջակցության շնորհիվ՝ այսօր դժվարություններն արդեն անցյալում են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ևս մեկ ընտանիք տոնում երկար սպասված բնակարանամուտը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (2)

«Այս տարի Լոռու մարզում իրականացվել է կիսակառույց երկու տան շինարարություն: Եվս երեք ընտանիքի համար էլ իրականացվել է տանիքի վերանորոգում: Երջանիկ եմ տեսնել այս ընտանիքի ուրախությունը, ում տուն ունենալու երկարատև սպասումը վերջապես ավարտվեց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

unnamed

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչև տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս