ԿԱՐՃՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահական ընտրությունների օրը Սերժ Սարգսյանի՝ «Մետաքս» թաղամասում գտնվող ընտրական շտաբի դիմաց «Առաջին լրատվական»-ի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրողներ Մարինե Խառատյանը եւ Գայանե Սարիբեկյանը ենթարկվել էին հարձակման: Խլել էին լրագրողների տեսախցիկը եւ հայհոյել: Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցվել էր քրգործ: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարինե Խառատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարզ է, որ խոսքի եւ գործի ակնհայտ տարբերություն կա: Եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ բոլոր սխալ գործողները պետք է պատժվեն, ապա տվյալ պարագայում նկատում ենք, որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ որեւիցե կերպ չեն պատժվում: Իսկ լրագրողի աշխատանքին խոչընդոտելն իր մեջ քրեական տարր է պարունակում»:




Լրահոս