Հայաստանի հավաքականի և «Էստեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է Իրանի առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
11-րդ տուրում «Էստեղլալ»-ը 1:1 հաշվով էր ավարտել «Սեպահան»-ի դեմ արտագնա խաղը, իսկ Մկոյանը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե: Նա վերջերս էր ապաքինվել վնասվածքից:
Հրայր Մկոյանն Իրանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում։