Հրայր Մկոյանն ընդգրկվել է Իրանի առաջնության 14­-րդ տուրի խորհրդաշնական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալ»­ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է ֆուտբոլի Իրանի առաջնության 14­-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` Մկոյանը լավագույնների թվում է ընդգրկվել varzesh3.com­ի վարկածով:

Մկոյանը մասնակցել է «Տրակտոր Սազի»­ի հետ կայացած մրցավեճին, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: «Մկոյանը մեր առաջնության բարձրակարգ լեգեոներներից է և շատ է օգնում «Էսթեղլալ»­ին»,­-նշել է կայքը:




Լրահոս