![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/zlatan-ibrahimovic-536868.jpg)
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 113-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում մասնակցելով «Ռեալ»-ի դեմ խաղին:
Նշված ցուցանիշով շվեդ խաղացողը կրկնել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրիի նվաճումը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղերի մասնակցության ցուցանիշով առաջինն է «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը: