Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք պահանջը. Սուրիկ Խաչատրյանն անցել է գործի. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»-ի քարոզչական աշխատանքները։ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատացել։ «Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջը, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք», ասել է մարզպետը։

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու կոլեկտիվները։ Նրանց ևս հրահանգվել է ակտիվորեն քարոզել «այո»–ի օգտին։ Կրթական հաստատությունների ղեկավարների հասցեին մարզպետը սպառնալիքներ չի հնչեցրել, փոխարենը «ջանով-ղուրբանով» հորդորել է լծվել ակտիվ աշխատանքի։ Սյունիքից մեզ հայտնեցին, որ աոաջիկա օրերին մարզպետը նախատեսում է նմանատիպ հանդիպումներ մարզի մյուս քաղաքների ներկայացուցիչների հետ ևս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս