Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։




Լրահոս