Արմեն Աշոտյանն ու Շուշան Պետրոսյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարց ուղղեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Նա նախարարից հետաքրքրվեց  բնակավայրերում մանկավարժների համադրման աշխատանքներից: Նրա խոսքով` այստեղ մասնագետների խնդիր կա, հիմնականում չունեն կամ մասնագիտական կրթություն, կամ մանկավարժական:

Արմեն Աշոտյանն ու Շուշան Պետրոսյանը պայմանավորվեցին, որ եկող տարի սեպտեմբերի ընդունելության քննություններին սահմանամերձ շրջաններից 10 դիմորդներ գտնեն, ովքեր կընդունվեն համապատասխան բուհական բաժինները, իսկ Աշոտյանը կփոխհատուցի վարձավճարները:

«Տասը բավարար է, թող ընդունվեն, շեմը հաղթահարեն և խնդիրները, եթե լինեն սոցիալական, ես համաձայն եմ, կգտնենք միջոցներ»,- նշեց ԿԳ նախարարը, սակայն պայման դրեց, որ այս ցանկում ներառվի նաև ԼՂՀ-ն: Պատգամավորն էլ արձագանքեց, որ սահմանամերձ ասելով` ԼՂՀ-ն էլ նկատի ունի:

 




Լրահոս