
Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ոչ մի երաշխիք չի տալիս թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ակումբում նրա ապագայի վերաբերյալ:
Սակայն մասնագետը պաշտոնանկ չի արվի նվազագույնը մինչեւ նոյեմբերի 21-ին կայանալիք «Նորվիչ»-ի դեմ հանդիպումը։ Աբրամովիչը ժամանակ է տվել Մոուրինյոյին` սխալները շտկելու համար: