
Ջուբայում նոյեմբերի 4-ին կործանված Ան-12 ինքնաթիռի վայրում հայտնաբերվել են սև արկղերը. փոխանցում է Ntv.ru-ն:
Երկրի տրանսպորտի նախարարը Հարավային Սուդանի պետական ռադիոյի եթերում հայտարարել է, որ «երկրում չկան սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ավիավթարի պատճառների բացահայտման համար»: Նա նաև չի նշել, թե որտեղ կվերծանվեն «սև արկղերի» տվյալները:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռում, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ողբերգության պահին 18 մարդ է գտնվել, այդ թվում` անձնակազմի 6 անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիներ էին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան